Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են սարք, որը կարող է էկելտրաէներգիա արտադրել՝ վիրուսների մասնիկների մեխանիկական դեֆորմացման արդյունքում: Փորձի ընթացքում ստացված էլեկտրականությունը բավարար է եղել, որպեսզի հնարավոր լինի միացնել հեղուկ, բյուրեղային դիսփլեյն ու մեկ հայացք գցել էկրանին:
Նանոտեխնոլոգիաների ոլորտի ամերիկացի մասնագետները նկատել են, որ М13 բակտերիայի կառուցվածքը կարող է օգտագործվել ստանալու պիեզոէլեկտրական էֆեկտ՝ մեխանիկական տատանումների ազդեցությամբ դիէլեկտրիկի բևեռացում: Վիրուսի թաղանթի մեխանիկական ձևափոխման դեպքում, նրա մակերևութին անհամաչափություն է առաջանում բացասական և դրական լիցքերի միջև, ինչի արդյունքում էլեկտրական հոսանք է առաջանում:
Եվ քանի որ ստացված էլեկտրականությունը թույլ էր, գիտնականները փոխել են բացիլային վիրուսի գենոմը: Արդյունքում վիրուսային լուծույթների մեջ թաթախված թաղանթները սկսել են բավարար քանակով էլեկտրաէներգիա արտադրել:
Առաջիկայում այդպիսի թաղանթները կօգտագործվեն գաջեթները լիցքավորելու համար: