Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Իրանական նոր քամիներ` Երևանին

Իրանի խորհրդարանի նախագահության անդամ, Թավրիզ քաղաքի պատգամավոր Մուհամեդ Հուսեյն Ֆարհանգին, հունվարի 26-ին Իրանական Aran միջազգային ու մշակութային ուսումնասիրությունների կենտրոնում կայացած` Ադրբեջանի դպրոցներում հիջաբի օգտագործման արգելափակմանը նվիրված հանդիպման ընթացքում հայտարարել է.

«Եթե Իրանի Իսլամական Հանրապետության օգնությունը չլիներ, Ադրբեջանի Հանրապետությունը վաղուց արդեն կորցրած կլիներ Նախիջևանի տարածքը»: Այդ մասին հաղորդում է նույն ուսումնասիրական կենտրոնի Aran News լրատվական կայքը:

Հանդիպման ընթացքում Ֆարհանգին, քննադատելով Ադրբեջանի իշխանությունների կողմից դպրոցներում իսլամական հիջաբի օգտագործման արգելափակումները, հայտարարել է.

«Ադրբեջանի որոշ ԶԼՄ-ներ, երբ Այաթոլլահ Սոբհանին քննադատել էր Ադրբեջանի նախագահի որոշումը, փորձեցին վարկաբեկել իրանցի հոգևորականներին ու Իրանի դեմ բացասական քարոզարշավ սկսեցին, որը ցավալի է: Այդ ԶԼՄ-ները, մեծացնելով Իրանի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, փորձեցին կոծկել իրենց անցյալի ու ներկայի սխալ քայլերը` կապված Ղարաբաղի հետ:

Նրանք այն պահին են մեղադրում Իրանին, երբ Հայաստանի տնտեսության խոշոր մասը ղեկավարվում է ադրբեջանցի առևտրականների միջոցով: Եթե Ղարաբաղը իրոք կարևոր է Ադրբեջանի համար, որը և պիտի այդպես էլ լինի, ինչո՞ւ այսքան տարի որևէ հստակ գործ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ և հետո փոձում են Իրանին` Հայաստանի հետ ունեցած բանակցությունների համար քննադատել:
Իրանը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է միջամտել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, թեև Իրանի ցուցաբերած օգնությունը Ադրբեջանին` թե անցյալում, թե ներկայում շատ ակնառու է:

Եթե Իրանի քաղաքական, տնտեսական ու բարոյական օգնությունները չլինեին, Նախիջևանն էլ էր վտանգի մատնվելու, և անգամ հնարավոր է, որ Ադրբեջանը կորցներ Նախիջևանի տարածքը:

Ադրբեջանի կառավարությունն ու ժողովուրդը պիտի շնորհակալ լինեն Իրանի կառավարությանը և ժողովրդին` դժվար պայմաններում նրանց ցուցաբերած օգնության համար: Իրանը ցանկանում է տնտեսական հարաբերությունները զարգացնել Ադրբեջանի Հանրապետության հետ: Այդ իսկ պատճառով է, որ մտադիր ենք երկու երկրների միջև հսկայական մայրուղի կառուցել: Հարևանների հետ, հատկապես Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնումը, մեր առաջնային նպատակներից է, և ցանկություն չունենք հանդիպելու միջկառավարական անախորժությունների: Դա իրագործելու համար երկկողմ կամք է հարկավոր և այդ ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետությունը պիտի զերծ մնա անտրամաբանական գործողություններից»:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում