YouTube-ում Дождь հեռուստաալիքի էջը ջնջվել է «երրորդ անձանց հեղինակային իրավունքները բազմիցս խախտելու», այդ թվում՝ նաև СтопХам նախագծի և Viacom International Inc ընկերության պատճառով: Այս մասին, ինչպես գրում է Lenta.ru–ն, հաղորդվում է, երբ ցանկանում ես դիտել հեռուստաալիքի տեսանյութերից որևէ մեկը:
СтопХам-ը Наши շարժման նախագիծն է, որը նվիրված է ճանապարհներին բռիության և ավտոմեքենաները սխալ կայանելու պայքարին: Մայիսի սկզբին СтопХам-ը հայտնվել էր Дождь-ի լուրերում Եվրոպական առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ: Այն ժամանակ նախագծի ակտիվիստները կոնֆլիկտի մեջ էին մտել չեչեն պաշտոնյա Թամարլան Մինգաևի կնոջ հետ: Հեռուստաալիքի տեսանյութում օգտագործվել էր միջադեպի մասնակիցների կողմից նկարահանված նյութը: