Ինչպես գրում է BBC-ն, Մեծ Բրիտանիայում իր ընկերուհու աչքերն անզեն ձեռքերով հանած տղամարդը դատապարտվել է նորոշ ժամկետով ազատազրկման:
Վիճաբանության ժամանակ 33-ամյա Շեյն Ջենկինը հանել է Թինա Նեշի աչքերը, կոտրել նրա ծնոտն ու քիթը: Բժիշկները հույս են ունեցել փրկել նրա գոնե մեկ աչքը, սակայն նրանց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Թինա Նեշն ամբողջովին զրկվել է տեսողությունից:
Պարզվել է, որ բռնության դեպքը զույգի մոտ առաջինը չէ: Թինան քննիչներին հայտնել է, որ ուզում էր հեռանալ Ջենկինից:
Դատավճռի կայացումից հետո աղջիկը հայտարարել է, որ ավելի քան մեկ տարի սպասել է այդ օրվան: Նրա խոսքերով` իր զուգընկերը սթափ է եղել և գիտակցել է, թե ինչ է անում: Դատարանի վճռով` Ջենկինը կտեղափոխվի հոգեբուժական կլինիկա: