Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անցած տարի Ադրբեջանի քաղաքացիներից 337 հայց է ստացել: Դրանցից 167-ը վարույթ չեն ընդունվել և մերժվել են: Հայտերից 49-ը ուղղված են եղել կառավարության դեմ, որոնցից 16-ով վճիռներ են կայացվել: Դատարանի վիճակագրության համաձայն` ադրբեջանցիները ամենաշատը բողոքում են մասնավոր սեփականության, ազատությունների, անվտանգության և արդար վճիռների ոլորտներում իրենց իրավունքների խախտումներից: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային 10 տարի առաջ միանալուց հետո Ադրբեջանից 1254 հայց է ներկայացվել դատարան: