Երիտասարդ Վան Գոգն այնքան հիացած էր «մահացած ուռենիով», որը «միայնակ ու մելանխոլիկ» կերպով կռացել էր ջրավազանի վրա, որ հաստատ համոզված էր, որ շուտով նկարելու է այդ տեսարանը:
Associated press-ը գրում է, որ իր եղբորը 1882 թ. հուլիսի 26-ին գրած նամակում Վան Գոգն ասում է. «Ես նրա վրա կհարձակվեմ վաղը»:
Վան Գոգի թանգարանն այսօր ներկայացրել է երբեք չցուցադրված ջրանկարը: 5 տարիների ընթացքում այն առաջին հավելումն է նկարչի աշխարհահռչակ հավաքածուին: