Աշխարհում օծանելիք արտադրող խոշորագույն Coty ընկերությունը նոր առաջարկ է արել Avon ընկերությանը: Ինչպես նշվում է, Avon-ի պաշտոնական հայտարարության մեջ, Coty-ն մտադիր է գնել կոսմետիկա արտադրող ընկերության թանկարժեք փաստաթղթերը՝ վճարելով 24,75 դոլար՝ յուրաքանչյուր բաժնետոմսի համար:
Ապրիլի սկզբին Coty-ն մտադիր էր Avon-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար վճարել 23,25 դոլար՝ այս կերպ ողջ ընկերությունը գնահատելով գրեթե 10 մլրդ դոլար: Avon-ն օծանելիքի գերհսկայի առաջարկը մերժել է՝ հայտարարելով, որ գործարքի գումարը չի արտացոլում Avon-ի բաժնետոմսերի իրական արժեքը:
Avon-ը հանդիսանում է աշխարհում կոսմետիկայի ամենամեծ օպերատորներից մեկը, որի ամենամյա շահույթը կազմում է գրեթե 10 մլրդ դոլար: Coty-ն իր շահույթի 65 %-ը ստանում է օծանելիքի վաճառքից: