Նեբրասկայի բնակիչ Թայլեր Գոլդը իր անունը փոխել է՝ դարձնելով Տիրանոզավր Ռեքս Ջոզեֆ Գոլդ: Այս մասին հայտնում է ABC-ն: 23-ամյա ամերիկացու խոսքով՝ ինքը որոշել է նոր անուն գրանցել, քանի որ այն ավելի հնչեղ է, քանի իր նախկին անունը:
Գոլդը դատարան է դիմել մի քանի օր առաջ: Մայիսի 7-ին դատարանը, պարզելով, որ անվանափոխությունը հարկային բնույթի հարցագործություններից թաքնվելու նպատակ չի հետապնդում, նրան տվել է համապատասխան թույլտվությունը:
Նորաթուխ Տիրանոզավրը հայտարարել է, որ այդ անունը իրեն հնարավորություն կտա դառնալ ավելի ճանաչելի: