Opportunity մարսագնացը զարթնել է ձմռան քնից և վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ տեղից շարժվել: Այս մասին տեղեկանում ենք NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի կայքից: Առաջին սեանսի ժամանակ ապարատը տեղաշարժվել է 3,67 մետրով:
2012-ի հունվարին ապարատը կայանվել էր Ինդեվոր խառնարանի հյուսիսային լանջին, որտեղ 19 շաբաթ է անցկացրել: Ապարատի «քնած վիճակը» պայմանական է: Այդ ընթացքում գիտնականները օգտագործել են ապարատի մանիպուլյատորը՝ ուսումնասիրելու շրջակա օբյեկտները:
Opportunity և Spirit մարսագնացների զույգը Կարմիր մոլորակ է ուղարկվել 2003-ին՝ Mars Exploration Rovers առաքելության շրջանակում: Նախատեսվում էր, որ նրանք այնտեղ կաշխատեն 90 մարսյան օր, բայց առաքելությունը երկարաձգվեց մինչև 5 մարսյան տարի:
Ներկայում գործում է միայն Opportunity-ն: 2009-ի ապրիլին Spirit-ը մխրճվեց ավազի մեջ և կորցրեց 6 անիվներից 2-րդը: Մի քանի անգամ մասնագետները փորձեցին կարգավորել ապարատի աշխատանքը, սակայն 2010-ին ապարդյուն փորձերը պաշտոնապես դադարեցրին: