Thursday, 06 06 2024
Գազալցակայանի պայթյունից հրդեհ է բռնկվել
Գազալցակայանի պայթյունի պահը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում պայթյուն է հնչել
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան

Անդամալույծ բրիտանուհին անցել է մարաթոնը

Անդամալույծ բրիտանուհին համակարգչով կառավարվող հատուկ ռոբոտացված հագուստի շնորհիվ անցել է մարաթոնը:

Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Mail-ը, 32-ամյա Քլեր Լոմասը Բուկինգհեմյան պալատի Մել փողոցի մոտ երեքշաբթի անցել է իր մարաթոնը: 42 կմ 195 մետր երկարությամբ տարածությունը հաղթահարելու համար նրանից պահանջվել է 16 օր, որի ընթացքում նա դանդաղ, ընդմիջումներով շարժվել է Լոնդոնի փողոցներով: Նրան ուղեկցել են ամուսինը՝ Դենը, 13-ամյա դուստրը՝ Մեյզին, և մի խումբ աջակիցներ տարբեր բարեգործական կազմակերպություններից:

Բուկինգհեմյան պալատի մոտ կնոջը դիմավորել է թագավորի ձիավորների գվարդիայի պատվո պահակազորը, հարյուրավոր լոնդոնցիներ, որոնք եկել էին հատուկ այդ իրադարձության համար: Նրանց թվում է եղել Հոլի Բրենսոնը՝ Virgine խմբի սեփականատեր Ռիչարդ Բրենսոնի դուստրը: Նա Քլերին հանձնել է Virgin Trophy-ի գավաթ, որը տրվում է չափազանց շատ համբերատարություն ցուցաբերած մարզիկներին:

Քլերն իր մարաթոնը սկսել է ապրիլի 22-ին լոնդոնյան մարաթոնի 36 հազար մասնակիցների հետ: Մարաթոնի կազմակերպիչները հայտարարտել են, որ Քլերին չի տրվի մեդալ, որը սահմանված է մյուս մասնակիցների համար: Այն տրվում է միայն նրանց, ովքեր տարածությունը հաղթահարում են մեկ օրում: Սակայն մարաթոնի 12 անդամներ Քլերին են նվիրել իրենց մեդալները՝ իրենց հիացմունքն արտահայտելով նրա կամքի ուժի համար:

Մարաթոնին իր մասնակցությամբ Քլեր Լոմասը ցանկանում էր ուշադրություն հրավիրել անդամալույծների վրա և միջոցներ հավաքել բարեգործության համար: Լոնդոնի փողոցներով իր «ճամփորդության» ընթացքում նա օգնել է հավաքել 86 հազար ֆունտ (140 հազար դոլար) Spinal research կազմակերպության համար, որը ֆինանսավորում է անդամալույծներին օգնելու համար տարվող գիտական հետազոտությունները:

2007 թ. մասնագիտությամբ ոսկյա զարդերի դիզայներ Քլեր Լոմասը ընկել էր ձիուց և ողնաշարի ծանր վննասվածք ստացել, որի հետևանքով կրծքավանդակից ներքև անդամալույծ էր դարձել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում