Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ թուրքական ոսկին հիմնականում արտահանվում է Իրան և «Արաբական գարուն» վերապրած երկրներ: Վերջին շրջանում Թուրքիան բավական մեծացրել է այդ երկրներին իր ոսկու մատակարարումները:
Մարտին թուրքական ոսկու արտահանումն Իրանին ավելացել է 13 միլիոն դոլարով՝ կազմելով 480 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին եռամսյակին թուրք-իրանական ողջ առևտրի ծավալն աճել է 47 տոկոսով՝ հասնելով 4.8 միլիարդ դոլարի: Այս տարվա առաջին եռամսյակին Իրանին ոսկու և թանկարժեք մետաղների արտահանումը կազմել է 942 միլիոն դոլար: Նախորդ տարի միևնույն ժամանակահատվածում դրանց արտահանումը կազմել էր ընդամենը 282 միլիոն դոլար:
Տարեսկզբից սկսած՝ Թուրքիան նաև 1 միլիարդ դոլարի ոսկի ու թանկարժեք մետաղներ է արտահանել արաբական երկրներ: