Հետազոտողներն ասում են, որ սոցիալական ցանցերում իր մասին խոսելը մարդուն նույնպիսի հաճույք է պատճառում, ինչպես սեքսով զբաղվելը:
Daily Mail-ը գրում է, որ Հարվարդի համալսարանի հետազոտողների թիմը բացահայտել է, որ իր մասին խոսելը մարդու մոտ առաջացնում է միևնույն զգացողությունները, ինչպիսին լինում են ինչ–որ բան ուտելիս, գումար ստանալիս, կամ անգամ՝ սեքսով զբաղվելիս:
Նրանք ասում են, որ, ամենայն հավանականությամբ, դա է պատճառը, որ մարդիկ ամենօրյա իրենց խոսքի 40 տոկոսը նվիրում են իրենց մասին ուրիշներին պատմելուն: