«Միսս ԱՄՆ» ճանաչված առաջին արաբ-ամերիկացի գեղեցկուհուն դատապարտել են՝ նշանակելով փորձաշրջան և համայնքային ծառայություն՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար:
Daily Mail-ը գրում է, որ 26-ամյա գեղեցկուհին կարողացել է խուսափել կալանքից:
Դատավոր Ուիլյամ ՄաքԿոնիկոն դատապարտել է նրան 6 ամսվա փորձաշրջանի և 20 ժամվա համայնքային ծառայության: Գեղեցկուհին նաև պարտավորվել է 600 դոլար տուգանք վճարել: