Բրիտանացի աղմկահարույց նախկին փաստաբան Ջոն Մորիսը իր գրքում պնդում է, որ Ջեք Մորթազերծողը կին է եղել: Այս ամենը քննարկումների մեծ ալիք է բարձրացրել պատմաբանների շրջանում` գրում է The Daily Mail-ը:
62-ամյա փաստաբանի կարծիքով` Ջեքը եղել է Լիզի Ուիլյամսը` կինը թագավորական բժիշկ Ջոն Ուիլյամսի, որը Ջեք-մորթազերծողի գործով գլխավոր կասկածյալն էր:
Նախկին փաստաբանը հատկապես ընդգծում է այն հանգամանքը, որ հինգ սպանված մարմնավաճառներից ոչ մեկը սեռական բնույթի բռնության չի ենթարկվել, իսկ ապանվածներից մեկի անձնական իրերը կանացի ոճով դրված են եղել նրա կողքին: Մեկ այլ զոհի մարմնի մոտ հայտնաբերել են կանացի կոշիկների ամրակներ, իսկ մյուսի տանը` բուխարու մեջ, այրված կանացի հագուստի մնացորդներ են եղել:
Մորիսը նաև նշում է, որ սպանվածներից մեկը կապի մեջ է եղել Լիզ Ուիլյամսի ամուսնու հետ:
Հիշեցնենք, որ Ջեք-մորթազերծողը 1888 թ. դաժանաբար սպանել էր հինգ մարմնավաճառ կանանց:









































