Aravot.am-ը ՀՖՖ նախագահ, ՀՀԿ պատգամավոր ընտրված Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվել է` ի՞նչ է կարծում, ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ այս անգամ կոալիցիա կկազմի՞:
«Պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Ցանկալի չի, բայց չեմ իմանում, դեռ հայտնի չի: Մենք նրա կարիքը չունենք: Հանրապետականը կոալիցիայի կարիք չունի: Եթե շատ խնդրի, միգուցե թույլ տանք: եթե շատ խնդրեն, աղաչեն, որ տվեք մեզ շանս՝ արդարացնենք մեզ՝ կարող է: Բայց չգիտեմ դեռ՝ հանրապետականները թույլ կտա՞ն»:
Գնահատելով ընտրությունները և մեկնաբանելով ՀԱԿ-ի բողոքները, որ ՀՀԿ-ն ընտրակաշառքով է անցել՝ պարոն Հայրապետյանն ասել է. «Բա ՀԱԿ-ը ի՞նչ պետք է ասի, ՀԱԿ-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը 7 երգ գիտի, 7-ն էլ արջի ու տանձի մասին»:








































