Ամերիկացի հայտնի նկարիչ Մարկ Ռոտկոյի կտավը, որը կոչվում է «Նարնջագույն, կարմիր, դեղին» (1956թ․), երեքշաբթի օրը վաճառվել է ռեկորդային գնով` 586,9 մլն դոլարով, ինչն աննախադեպ է ժամանակակից արվեստի գործերի համար։ Ռուսական ծագում ունեցող նկարչի աշխատանքը վաճառվել է Christie’s աճուրդների տանը։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Գնորդի անունը գաղտնի է պահվում։ Ավելի վաղ աճուրդների տանն ասել էին, որ ակնկալում էին այդ նկարի վաճառքից ստանալ 35-45 մլն դոլար։ Նախորդ ռեկորդը պատկանում է Ռոտկոյի մեկ այլ կտավի՝ «Սպիտակ կենտրոն», որը 2007թ․-ին Sothbey’s աճուրդների տանը վաճառվել էր 72,8 մլն դոլարով։











































