Բելառուսի սենատորները վավերացրել են ԱՊՀ երկրների տարածքում ազատ առևտրի մասին պայմանագիրը:
«Պայմանագիրը կնպաստի ԱՊՀ երկրների ինտեգրացիայի հետագա խորացմանը Առևտրի համաշխարհային կազմակերպության չափանիշների հիման վրա»,- նկատել է Բելառուսի միջազգային գործերի ու ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահող Նինա Մազայը:
Պայմանագրի հիմնական դրույթները ներառում են մաքսատուրքերից հրաժարում՝ փոխադարձ առևտրի պարագայում:
Փաստաթուղթը նախատեսում է կողմերի պարտականությունները, որոնք երաշխավորում են սակագնային կարգավորման ոչ խտրական կանոնների կիրառում, ինչպես նաև օրենքներ սուբսիդավորման ոլորտում:
Հիշեցնենք, որ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը ԱՊՀ երկրների շրջանակում 2011թ. հոկտեմբերի 18-ին ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզըստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանն ու ՈՒկրաինան:
Մարտի 20-ին ՌԴ Պետդուման վավերացրել էր այդ համաձայնագիրը:












































