Outkast ռեփ դուետից Անդրե 3000-ը (Անդրե Բենջամին) ստացել է առաջարկ` մարմնավորելու Ջիմի Հենդրիքսին՝ նրան նվիրված ֆիլմում: Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն:
Առաջին լուրերն այն մասին, որ Անդրե 3000-ը կարող է նկարահանվել Հենդրիքսի մասին ֆիլում, շրջանառվեցին 2011թ.: Այն ժամանակ ֆիլմի ստեղծողները ոչ մի կերպ չէին մեկնաբանել այդ տեղեկությունը: Ներկայում, ինչպես հայտնի է դարձել Իռլանդիայի հեռուստատեսային ու կինեմատոգրաֆիստական ցանցին, դերասանական կազմն արդեն վերջնականապես ձևավորվել է:
Առկա տեղեկությունների համաձայն` արդեն սկսվել են All Is By My Side խորագրով ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը կնկարահանվի Իռլանդիայում:
Որպես All Is By My Side-ի ռեժիսոր ու սցենարիստ է ընտրվել Ջոն Ռիդլին: Ֆիլմը կպատմի Հենդրիքսի` Անգլիա ժամանելու ու Are You Experienced ալբոմի ձայնագրման մասին:
Անդրե 3000-ն ունի նաև կինեմատոգրաֆիական փորձ:







































