Հարավաֆրիկյան Մալավիա Հանրապետությունում դատարկվել են խանութների ցուցափեղկերը. մարդիկ զանգվածաբար խանութներից գնում են շաքար, ձեթ, հաց և այլ մթերքներ՝ վախենալով գների հետագա բարձրացումից:
Ինչպես հաղորդում է BBC-ն, երկրի ազգային արժույթը՝ կվաչան, արդեն 50%-ով արժեզրկվել է: Դևալվացիան դարձել է կառավարության հարկադրված քայլը, որը նման ձևով փորձում է կարգավորել հարաբերությունները միջազգային ֆինանսական ինստիտուտների և դոնոր երկրների հետ:









































