Aravot.am-ի` մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը խիստ լակոնիկ է գտնվել:
«Երկար-բարակ վերլուծությունների փոխարեն` նա միայն այլաբանորեն արձագանքեց մեր հարցադրմանը. «Ընտրությունները ցույց տվեցին, որ դրան մասնակցած կուսակցություններից յուրաքանչյուրն իր տարերքն ունի.
ՀՀԿ-ի տարերքը կրակն է, ԲՀԿ-ինը՝ ջուրը, ՀԱԿ-ինը՝ փոշին, «Ժառանգությանը»՝ քամին, ՀՅԴ-ինը՝ հողը, ՕԵԿ-ինը՝ օդը»:
Իսկ անցած-գնացած ընտրարշավը նա համեմատել է թրիլլերների վարպետ, ամերիկացի գրող Դեն Բրաունի՝ «Հրեշտակներ ու չարքեր» վեպի հետ:









































