Monday, 15 06 2026
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, մնացած բոլոր ուժերը խորհրդարան անցան բացառապես իշխանության բարեհաճության շնորհիվ. մամուլ

«168 ժամ»-ի խմբագրականում գրված է.

«Մայիսի 6-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եզակի ընտրություններ: Գոնե 1996 թվականից հետո՝ եզակի: Հայաստանի իշխանությունը կարողացավ կեղծել ընտրությունները գրեթե իդեալական, անխոցելի մակարդակով:

Օտարերկրյա դիտորդների, միջազգային հանրության ավելի քնքուշ, ավելի բարձր գնահատական չէր կարող ակնկալել նույնիսկ ամենաժողովրդավարական իշխանությունը: Իշխանությունը կարողացավ ապահովել դա՝ լինելով ժողովրդավարությունից այնքան հեռու, որքան հնարավոր է: Հայաստանի իշխանությունը կեղծեց ընտրությունների արդյունքները այնքան պրոֆեսիոնալ, այնքան անխոցելի կերպով, որքան կարող է գործել ամենափորձված գողը՝ անապացուցելի գողություն կատարելիս:

Իշխանությունը գողացավ հասարակության ձայնը այնքան հարթ, այնքան անաղմուկ, որ դա չի կարողանա ապացուցել նույնիսկ Հաագայի միջազգային դատարանը: Իշխանությունը գողացավ ընտրողների ձայնը մարդկանց հոգում, ընտրությունը խեղդեց հենց բնում՝ քվեարկության գնացողների մտածողության մեջ, արժեքային համակարգում:

Իշխանությունը գնեց ամեն ինչ՝ ձայնից մինչև բարոյականություն: Եվ թույլ տվեց մյուսներին գնել այնքան, որքան կարելի է: Մեկին թույլ տվեց գնել փողով, մյուսներին՝ մարդկանց խաբելով, իմիտացիայով: Բայց իրավիճակի ողջ նրբությունն այն է, որ իշխանությունը դա արեց բոլորի հետ միասին՝ ամենաարմատականից մինչև ամենակառուցողական ընդդիմության հետ միասին:

Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, մնացած բոլոր ուժերը խորհրդարան անցան բացառապես իշխանության բարեհաճության շնորհիվ: Իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ փողի ու իշխանական ռեսուրսների: Այսինքն՝ իշխանությունն ընտրությունների արդյունքներով ընտրությունների օրվա ավարտին քաղաքական ուժերին դրեց շատ որոշակի երկընտրանքի առաջ՝ կամ բողոքարկել, բոյկոտել ընտրությունների արդյունքները (որքան էլ դրա ապացուցողական հիմքը թույլ լինի), կամ դառնալ կոնֆորմիստ՝ բառի ամենալայն իմաստով` յուրաքանչյուրն իր ստացած, ավելի ճիշտ՝ իրեն նվիրված տոկոսների չափով: ԿԸՀ հրապարակած արդյունքները ցույց տվեցին, որ բոլոր մեծ ու փոքր ուժերին իշխանությունը խորհրդարան գնալու սահմանային հնարավորություն տվեց՝ դրանով իսկ նրանց առջև դրված երկընտրանքը դարձնելով ավելի անդառնալի՝ կամ ընդունել իրենց հատկացված տոկոսները և «բողոքել» այնքանով, որքանով որ պետք Է իշխանությանը, կամ բոյկոտել ընտրությունների արդյունքները:

Ընդունելով իրենց տրված տոկոսները՝ այդ ուժերը զրկվում են ընտրությունների արդյունքները վիճարկելու բարոյական ու քաղաքական իրավունքից, քանի որ բոլորը դժգոհ լինելով իրենց «նետված» տոկոսների թվային արտահայտությունից, մեծագույն հաճույքով վերցնելու են պատգամավորական մանդատները: Հակառակ պարագայում՝ ընտրությունների լեգիտիմությունը վիճարկելու պարագայում, այդ ուժերը պետք է հրաժարվեն իրենց մանդատներից, ինչը, արդեն վստահաբար կարելի Է ասել, չեն անելու: Դատելով ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «ժառանգության» երեկվա վարքագծից (բոլորը՝ տարբեր ձևակերպումներով, երեկ խուսափել են պաշտոնական գնահատական տալ և դիրքորոշում արտահայտել ընտրությունների արդյունքների վերաբերյալ), բոլորն ընդունել են իշխանության խաղի կանոնը և ժամանակ են «ձգում» ընդամենը հետընտրական գործարքներում ավելին ստանալու ակնկալիքների պատճառով:

Այլապես, երեկ արդեն գոնե այդ ուժերի մի մասը պետք է հրապարակում լիներ: Այսինքն՝ լայն իմաստով խորհրդարան անցած բոլոր 6 ուժերը մասնակից են այն գործընթացին, որը բեմադրեց իշխանությունը և որն արժանացավ միջազգային հանրության բոլոր բևեռների աննախադեպ գնահատականին: Այդ թվում՝ այն բևեռների, որոնց «վիզը ծռած» նայում են խորհրդարան անցած բոլոր ուժերը»,- ապա թերթը հավելում է.

«Այնպես որ, մայիսի 6-ի ընտրություններն իսկապես աննախադեպ էին՝ կատարյալ ձևի, սակայն ապաքաղաքական, հակաժողովրդավարական՝ բովանդակության տեսանկյունից: Իշխանությունը վերարտադրվեց այնքան գեղեցիկ, որքան գեղեցիկ էին հնչում «ընդդիմադիր» ուժերի՝ իշխանություններին փոխելու խոստումները նախընտրական շրջանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում