Thursday, 04 06 2026
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին

Եթե կարողանային

Խորհրդարանի ընտրության պաշտոնական տվյալներով, անհաջողության մատնված քաղաքական ուժերը երեկ յուրօրինակ լռության օր էին հայտարարել: Այսօր նրանցից առնվազն մեկը կխոսի: Խոսքը Հայ ազգային կոնգրեսի մասին է, որը երեկոյան հանրահավաք է անցկացնելու և գնահատելով ընտրությունները` խոսելու է հետագա անելիքների մասին: Հետաքրքրական է, թե արդյոք մինչև Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը որևէ բան կխոսի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Եթե ԲՀԿ-ն միանում է Կոնգրեսին, ապա այդ երկու ուժերի հետընտրական բողոքը կարող է իսկապես լուրջ խնդիրներ առաջացնել ՀՀԿ համար, առավել ևս, եթե այդ երկու ուժերին միանա նաև ՀՅԴ-ն: Եվ ամբողջ խնդիրը այստեղ հենց այն է, թե արդյոք ինչպիսի դիրքորոշում է ունենալու Բարգավաճ Հայաստանը:

Եթե ԲՀԿ դիրքորոշումը ուշանա, ապա Հայ ազգային կոնգրեսն ամենայն հավանականությամբ ձեռնպահ կմնա ակտիվ փողոցային պայքարից, քանի որ Կոնգրեսը ներկայումս չունի բավարար հասարակական աջակցություն փողոցից իշխանության վրա լուրջ ճնշում բանեցնելու համար: Ակնհայտ է, որ Բարգավաճ Հայաստանի դիրքորոշումը պայմանավորված է լինելու ՀՀԿ հետ բանակցության արդյունքից, ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ն երևի թե դեռ մի քանի օր կշարունակի լռությունը կամ կխուսափի կոնկրետ անելիքների մասին խոսելուց, բավարարվելով որոշակի գնահատականներով: Միևնույն ժամանակ, կասկած չկա, որ Բարգավաճ Հայաստանն ինչ-որ ձևերով կշարունակի հարաբերությունները Կոնգրեսի հետ: Եվ դա, ըստ էության, ձեռնտու է նաև ՀՀԿ-ին, եթե, իհարկե, հնարավոր լինի ԲՀԿ հետ պայմանավորվել նոր ստատուս քվոյի պայմաններում խաղի նոր կանոնների շուրջ:

Բանն այն է, որ ՀՀԿ համար այդ դեպքում ձեռնտու կլինի ԲՀԿ-Կոնգրես ձևաչափի պահպանությունը ինչ-որ դրսևորմամբ, քանի որ այդպիսով Բարգավաճ Հայաստանի միջոցով ՀՀԿ-ն կարողանում է վերահսկել նաև այդ տիրույթը: Իսկ կարո՞ղ է արդյոք Բարգավաճ Հայաստանը արմատական հակադրության մեջ մտնել ՀՀԿ հետ և առանց նժդեհականների հետ պայմանավորվելու պարզապես անցնել արդեն ակտիվ փողոցային պայքարի: Տեսականում, անշուշտ, կարող է, սակայն խնդիրն այն է, որ եթե ԲՀԿ-ն պատրաստ և ունակ լիներ այդպիսի պայքարի, ապա թերևս խորհրդարանի ընտրության ընթացքում արդեն իսկ այդ պայքարը կհակադրեր ՀՀԿ-ին և թույլ չէր տա, որպեսզի Հանրապետականը նման ցուցանիշ գրանցեր սեփական անվան դիմաց և ըստ էության էլ ավելի մեծացներ իր մենիշխանությունը խորհրդարանում:

Եթե Բարգավաճը դա չկարողացավ անել ընտրության ընթացքում, ապա մեղմ ասած քիչ հավանական է, որ նման բան կարողանա անել ընտրությունից հետո և արմատական հակադրության մեջ մտնել ՀՀԿ հետ, առավել ևս, որ ՀՀԿ-ն արդեն իսկ ստացել է ընտրական արդյունքի միջազգային հավանությունը: Ինչ վերաբերում է հասարակական հավանությանը, ապա այստեղ իրավիճակը, մեղմ ասած, հարաբերական է, քանի որ մտածող հասարակության համար, մեղմ ասած, տարօրինակ է ժողովրդավարության և օրինականության համար պայքարը ԲՀԿ առաջնորդությամբ, հատկապես այն ամենից հետո, ինչ ՀՀԿ հետ զուգահեռ կատարում էր ԲՀԿ-ն ընտրության ամբողջ գործընթացում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում