It ProPortal-ը հաղորդում է, որ Canalys-ի զեկույցի համաձայն՝ Չինաստանը դարձել է սմարթֆոններ արտադրող ընկերությունների համար աշխարհում ամենակարևոր շուկան:
Հաղորդվում է, որ սրա հիմնական պատճառն այն է, որ Apple ընկերության iPhone-ն արտադրվում է այնտեղ: Սմարթֆոնների տեղական բրենդները, ինչպիսին են օրինակ՝ ZTE-ն, Huawei-ն և Lenovo-ն իրենց վաճառքով առաջ են անցնում մյուս բրենդներից:
Canalys-ի զեկույցը նաև բացահայտել է, որ 2012 թվականի առաջին քառորդում սմարթֆոնների առաքումները կազմել են 146 միլիոն սարք:
Ակնկալվում է, որ մյուս տարի Apple-ն ավելի շատ սարքեր կվաճառի:









































