Sunday, 05 07 2026
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները

Հարցեր, որ սպասում են մանրադիտակին

Հայտնի է, որ Հայ ազգային կոնգրեսը մայիսի 8-ին հանրահավաք է նշանակել և հայտարարել, թե խոսելու է ընտրության ու անելիքի մասին: ԲՀԿ-ն լուռ է, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն նույնպես: Ինչո՞ւ են լռում քաղաքական ուժերը, ինչո՞ւ մայիսի 7-ին որևէ մեկը որևէ հայտարարություն չարեց, թեև կարծես թե մայիսի 6-ի լրահոսում բազմաթիվ էին հայտարարության հիմքերը: Չէ՞ որ այդ քաղաքական ուժերն իրենք էին իրենց ձևավորած միասնական շտաբի, իսկ «Ժառանգությունն» էլ իր առանձին լրահոսի միջոցով հայտարարում ընտրախախտումների և կեղծիքների մասին: Ինչո՞ւ են նրանք այժմ լռում: Մի՞թե իրենք էլ չեն հավատում ընտրախախտումների և կեղծիքների մասին իրենց հայտարարություններին, թե՞ հավատում են, բայց հետո նաև սկսել են հավատալ ՀՀԿ-ին և ստանալով անցողիկ տոկոսներ, ներկայումս միայն լռությանն են հավատում:

Օրինակ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում էր, որ մայիսի 7-ին ամբողջական գնահատական են տալու ընտրությանը, բայց այդ գնահատականը չեղավ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանը հայտարարում էր, որ մարդիկ կզարմանան, տեսնելով, թե ԲՀԿ-ն ինչ ռեսուրսներ է կենտրոնացնելու ընտրակեղծիքների դեմն առնելու համար: Օսկանյանը նույնիսկ հայտարարում էր, որ ԲՀԿ-ն միակ ուժն է, որ առանց որևէ այլ ուժի օգնության կարող է ընտրությունների վերահսկողություն իրականացնել: ԲՀԿ-ն միասնական շտաբի շրջանակում ստացավ նաև Կոնգրեսի ու ՀՅԴ աջակցությունը, բայց այսօր լռում է, իսկ երեկ թույլ է տվել, որ ՀՀԿ-ն ընտրախախտումներով բացարձակ հաղթանակ տանի և վերցնի ԱԺ 50+1 տոկոսը: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարում էր, որ Կոնգրեսի բանակը շարված է և կազմ ու պատրաստ է ընտրություններին: Ու՞ր էր այդ բանակը, ինչո՞ւ է այդ բանակի հրամանատարությունն այդպես լռում և սպասում հանրահավաքին: Մի՞թե կարևոր ասելիքը հետաձգում են, երբ այն վերաբերում է հասարակության բոլոր շերտերին, պետության ապագային:

Գուցե հենց այդ պատճառով է, որ իշխանությանը Հայաստանում միշտ հաջողվում է հասնել իր ուզածին, որ հասարակությունը Հայաստանում ճակատագրական, հանգուցային պահերին դուրս չի գալիս հիասթափության, անտարբերության մթնոլորտից, ինչի հետևանք է նաև համատարած ընտրակաշառքը: Խորհրդարանի մայիսի 6-ի ընտրությունը պետք է ստիպի խորհել այդ մասին: Ընտրությունից հետո Հայաստանում հնչում են հուսահատության գրեթե ճիչեր: Իհարկե, մարդկային զգացումներն ու զգացողությունները տարբեր են, սակայն ներկայումս օպտիմալը, ռացիոնալը, սթափը այդ ճիչերը չեն, այլ իրավիճակի հստակ գնահատականը, սխալների գիտակցումը, բացթողումների վերլուծությունը: Հայաստանը վաղուց արդեն հասել է մի իրավիճակի, մի շեմի, որից այն կողմ իշխանության հետ որևէ հույս կապելը, իշխանությանը հավատալը արդեն ոչ թե պարզապես միամտություն, այլ հանցավոր միամտություն է:

Հանցավոր միամտություն է հավատալ, որ իշխանությունը ընտրություն չի կեղծելու, որ իշխանությունը օրենքի խախտման չի գնալու, որ ազատ և արդար ընտրություն է անցկացնելու: Հասարակությունը պետք է վաղուց արդեն պատրաստ լինի այդ ամենին: Այդ ամենը պետք է երբեք չհուսահատեցնի և հիասթափեցնի հանրության հատկապես ակտիվ հատվածին, որովհետև ներկայիս վարչակարգի՝ ռեժիմի պայմաններում ընտրության գնալը պետք է նշանակի պատրաստ լինել այդ բոլոր իրողություններին: Ի վերջո, եթե հանձն ես առնում ընտրության գնալ այս վարչակարգի պայմաններում և փոխել որևէ բան, ապա պետք է պատրաստ լինես կեղծիքների տեսականուն, եթե ոչ ֆիզիկապես դրանք կանխարգելելու, ապա գոնե հոգեպես դրանց դիմագրավելու համար: Այլապես, ուրեմն պետք չէ գնալ ռեժիմից հերթական ֆիզիկական և բարոյական պարտությունը կրելուն, այլ պետք է թողնել ռեժիմին իր տեսակի դաշտում և զբաղվել այլ տեսակի դաշտի ձևավորմամբ: Մայիսի 6-ի ընտրությունից հետո, թերևս, պետք է հանրության ակտիվ շրջանակները մտորեն այդ ամենի շուրջ և անեն անհրաժեշտ հետևություններ:

Մայիսի 6-ին իշխանության պահվածքը շատ պարզ էր ու սպասելի, այստեղ արդեն հասարակությունը որևէ քննելու բան չունի: Հասարակությունն այժմ պետք է ինքը մտածի անսպասելի պահվածք, անսպասելի մեթոդաբանություն և վարքագիծ իշխանության համար: Այդ ամենը մշակելու բավարար մտավոր պոտենցիալ հանրությունն ունի: Կան մտածող մարդիկ, փորձառու գործիչներ և երիտասարդներ, որոնց համատեղ աշխատանքը կարող է տալ իսկապես լավ արդյունք: Ընդամենը անհրաժեշտ է, որ գտնվի համատեղ աշխատանքի նոր եզր, որը կուսակցական հոգեբանությամբ չվանի մարդկանց միմյանցից: Հայաստանի հույսը վաղուց արդեն իշխանության դաշտում չէ, և հետևաբար հուսահատության աղբյուրն էլ չի կարող լինել իշխանական դաշտը: Իշխանական այն դաշտը, որը սառնասրտորեն կեղծում է ընտրության արդյունքը, վաղուց արդեն դուրս է Հայաստանից: Կեղծիքները ընդամենը Հայաստանի պետական սահմանի խախտում են: Դրանք ընտրախախտում չեն, այլ, ըստ էության, սահմանախախտում: Հետևաբար` նրանք, ովքեր Հայաստանում են, պետք է իրենք գտնեն այդ սահմանախախտումները կանխելու գուցե ավելի երկար, բայց շատ ավելի նոր և արդյունավետ, ավելի մոբիլիզացնող և վստահելի ճանապարհները:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում