Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ, «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը շատ ավելի ժողովրդավար երկիր է, քան՝ Վրաստանը՝ մեկնաբանելով ցուցարարների նկատմամբ ռուս իրավապահների վերջին գործողությունները.
«Այդպիսի պատկերի կարելի է ականատես լինել նաև Գերմանիայում, Ֆրանսիայում և բազմաթիվ այլ երկրներում: Ես ռուսական ոստիկանության գործողությունների արդյունքում չտեսա որևէ ջարդված գլուխ և արյունլվա եղած մարդ: Մինչդեռ սրանից մեկ տարի առաջ վրացական ոստիկանությունը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում դաժան հաշվեհարդար է տեսել ցուցարարների հետ:
Որտե՞ղ էին այդ ժամանակ Վրաստանի իշխանությունները, որոնք ներկայումս այդպես զարմանում են ռուսական ոստիկանության գործողություններից: Ռուսաստանը շատ ավելի ժողովրդավար երկիր է, քան Վրաստանը: Մեկ տարի առաջ Վրաստանում ընդդիմության ակցիայի ցրումից հետո ցայժմ ճաղերի հետևում է գտնվում 40 քաղբանտարկյալ»:







































