Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում հաստատելու համար: Այս մասին հաղորդել է РИА Новости գործակալությունը` հղում անելով Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:
Պուտինի երդմնակալությունից հետո ժամանակավոր վարչապետ է նշանակվել առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբովը: Ըստ Սահմանադրության` նա հրաման է ստորագրել կառավարության լիազորությունների վայր դրման վերաբերյալ:
Սպասվում է, որ Պետդումայի կողմից Մեդվեդևին վարչապետ նշանակելու հարցը կքննարկվի մայիսի 8-ի նիստի ժամանակ:
«Եդինայա Ռոսիան», որը մեծամասնություն է կազմում խորհրդարանում, մտադիր է աջակցել Մեդվեդևի թեկնածությանը: Այս մասին հայտարարել է Սերգեյ Նեվերովը, որը բնութագրել է Մեդվեդևին՝ որպես ամենագրագետ, արդյունավետ քաղաքական գործչի, որը երկրի կառավարման հսկայական փորձ ունի:
Պուտինը խոստացել էր Մեդվեդևին առաջադրել վարչապետի պաշտոնում դեռ 2011 թ.` իր նախընտրական քարոզարշավի ժամանակ:










































