Հարցումները, որոնց մասնակցել է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող 16 հազար մարդ, անցկացրել է The Global Post-ը:
Ինչպես պարզվել է, աշխարհի վերջին ամենաշատը հավատում են Չինաստանում: Մայաների կանխատեսումների իրականացմանը հավատում է չինացիների 20 տոկոսը: Լեհերն ու ռուսները աշխարհի վերջին ավելի քիչ են հավատում՝ 13 տոկոս: Աշխարհի վերջին ամենաքիչը հավատում են և սպասում Կանադայում՝ բնակչության 5 տոկոսը:
Ինչպես ցույց են տվել հարցման արդյունքները, 2012-ի վերջին սպասվող մայայի օրացույցի ապոկալիպտիկ կանխատեսումների իրականացմանը հավատում է մոլորակի յուրաքանչյուր 10-րդ բնակիչը:









































