Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է սպանությունների վերջին ալիքը, որին առնչություն են ունեցել նաև դեռահասներ: «Մենք գիտենք, որ սպանությունների թիվը նվազել է մինչև 30 տոկոսով»,- ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, այս մասին հայտարարել է Նեթանյահուն:
«Սակայն չափազանց դաժանությամբ կատարված սպանությունը մեզ հիշեցնում է մեր պարտականությունների մասին` պայքարել այդ երևույթի դեմ ամբողջ ուժով»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
«Ես խնդրել եմ ներքին անվտանգության նախարարին ու ոստիկանապետին ներկայացնել զեկուցում այս սահմռկեցուցիչ դեպքերի մասին, որոնք խլել են իսրայելացիների կյանքը»,- հայտարարել է Նեթանյահուն:











































