Իրանական Fars News գործակալության փոխանցմամբ՝ Իրանում մահվան է դատապարտվել Մաջիդ Ջամալի Ֆաշան, որը մեղադրվում էր ատոմագետ-գիտնական Մասուդ Ալի Մոհամադիի սպանության մեջ:
Թեհրանի Հեղափոխական դատարանի 15-րդ բաժինը հաստատել է 2011 թվականի օգոստոսին մարդասպանի նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռը:
Նշվում է, որ 2010 թվականի հունվարին Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մոհամադին սպանվել էր իր տան մոտ՝ մոտոցիկլետի պայթյունի պատճառով: Ջամալի Ֆաշան Իրանում ձերբակալվել է 2011 թվականին հունվարին և մեղադրվել է Իսրայելի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու համար:








































