Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը ԿԸՀ-ում ներկայացրել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ծախսերը ապրիլի 26-ի դրությամբ:
Դրանք բաց են եղել ընտրություններով շահագրգիռ բոլոր կողմերի համար:
Համամասնական ընտրակարգով կուսակցությունների նախընտրական ծախսերը ապրիլի 26-ի դրությամբ հետևյալ պատկերն ունեն. ԲՀԿ` 53 մլն դրամ, «Ժառանգություն»` 66 մլն դրամ, ՀԱԿ` 10 մլն, ՀՅԴ` 40 մլն դրամ, Դեմոկրատական կուսակցություն` 305 հազար դրամ, Կոմունիստական կուսակցություն` 1,3 մլն դրամ, ՀՀԿ` 77 մլն, Միավորված հայեր` 992 հազար, ՕԵԿ` 32 մլն դրամ: