Facebook սոցիալական ցանցը փորձում է անվտանգ վայր ստեղծել իր օգտատերերի համար և այժմ, սոցիալական ցանցի ղեկավարությունը որոշել է չթույլատրել «ոչ պատշաճ» մեկնաբանությունների տեղադրումը ցանցում:
TG.com-ը հաղորդում է, որ չնայած նախաձեռնությունը կարևոր է թվում, բայց այն տարօրինակ է Facebook-ի քաղաքականության տեսանկյունից:
Այժմ համացանցում տարբեր բլոգերներ քննարկում են, թե արդյոք սոցիալական ցանցը չի խախտում օգտատերերի խոսքի ազատությունը` գրաքննության ենթարկելով նրանց յուրաքանչյուր բառը:











































