Թայլանդի քիմիական գործարանում մեծ հրդեհի հետևանքով ամենաքիչը 12 մարդ է զոհվել, ավելի քան 120-ը վիրավոր են: Թունավոր ծուխը օդ է բարձրանում`մարդկանց և շրջակա միջավայրի թունավորման վտանգ ստեղծելով:
Մոտակա տների հարյուրավոր բնակիչներ տարհանվել են հենց հրդեհի ժամանակ, որն առաջացել է գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն առողջապահության ծառայության աշխատակիցները շարունակում են օդի որակի ստուգում իրականացնել, քանի որ օդում դեռ կարող են թունավոր տարրեր լինել:
Առողջապահության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ 12 մարդ է զոհվել պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով, կա 129 վիրավոր, որոնք հիմնականում այրվածքներ են ստացել:
Տուժածների մեծ մասը գործարանի աշխատակիցներն են:
«Ոստիկանությունն ու դատական փորձաքննությունը փաստեր է հավաքում կատարվածի վերաբերյալ, իսկ մենք զոհվածներ ենք փնտրում, որոնց, հնարավոր է, դեռ չենք գտել»,- ասել է փրկարարներից մեկը:









































