38/08 ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձ Սամվել Հայրապետյանը հաղորդում է, որ մինչև ժամը 10:00-ն Կապանի 38/08 տեղամասում համամասնական և մեծամասնական ընտրարկղերը կնքված չեն եղել: Հանձնաժողովի անդամները պատճառաբանել են, որ չեն նկատել: Մինչ կնքելը արդեն արկղերում քվեաթերթիկներ են եղել:
• Ըստ «Ժառանգությանը» հասած տեղեկությունների՝ Արմավիր քաղաքում ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն ընտրակաշառք են բաժանում, ընդ որում ՀՅԴ-ն բաժանում է նաև կարմիր գրիչներ:
• Ըստ Անահիտ Բախշյանին հասած տեղեկությունների՝ Էրեբունու թիվ 160 դպրոցի կողքի շենքի մուտքերում ընտրակաշառք է բաժանվում ՀՀԿ-ի օգտին:
• «Ժառանգությանը» հասած տեղեկություններով՝ Վանաձորում ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում:
Հաղորդում է «Ժառանգության» նախընտրական շտաբը։











































