Հույները սկսել են քվեարկել տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ից: Այս ընտրությունները համարվում են Հունաստանի ամենաանորոշ ու կրիտիկական ընտրությունները:
Ակնկալվում է, որ ընտրողները կպատժեն երկու հիմնական կուսակցություններին, որոնք պատասխանատու են երկրում տիրող տնտեսական սարսափելի վիճակի համար:
The Washington Post-ը հաղորդում է, որ 32 կուսակցություններ փորձում են ստանալ գրանցված 10 միլիոն ընտրողների ձայները, որոնցից շատերը, հարցումների համաձայն, ընտրությունների նախօրեին դեռ չէին որոշել, թե ում են տալու իրենց ձայնը:
Անհանգստություններ կան կապված այն հարցի հետ, թե ընտրողների քանի տոկոսը կմասնակցի ընտրություններին:
2009 թվականի հոկտեմբերին կայացած վերջին համապետական ընտրություններում ընտրողների միայն 70 տոկոսն էր ներկայացել ընտրատարածքներ:









































