Նեպալի արևմուտքում ջրհեղեղի զոհ են դարձել մի քանի մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորել են:
Նախօրեին Սետի գետը ափերից դուրս է եկել և քշել տարել է գյուղերից մեկը: «Մենք ութ մարդու դիակ ենք հայտնաբերել գետում: Եվս մի քանիսը անհայտ կորել են, որոնց մեջ ռուս զբոսաշրջիկներ կան»,- հայտնում է տեղի ոստիկանությունը:
Աղետի գոտում փրկարարաորոնողական աշխատանքներ են կատարվում:










































