Իսրայելում կործանվել է ՑԱԽԱԼ-ին պատկանող դիրիժաբլը, որը զինվորականներն օգտագործում էին երկրի հարավային սահմաններում օդային հսկողություն իրականացնելու համար:
Ինչպես հաղորդում է NEWSru.co.il-ը, հսկիչ ապարատով դիրիժաբլը նախ սլացել է դեպի Գազայի հատված, ապա քամին հետ է շպրտել, ու այն ընկել է բաժանարար պատնեշից այն կողմ: Կատարվածի մանրամասները ճշտվում են:
Զինվորականներն արդեն տեղափոխել են թե թռչող սարքը, թե նրան ամրացված սարքը: Փորձագետները փորձում են որոշել` որքանո՞վ է վնասված տեխնիկան ու հնարավո՞ր է արդյոք այն կիրառել այլ ապարատի վրա:
Դիրիժաբլի արժեքը կազմում է մի քանի միլիոն դոլար: Այն բարձրանում է մինչև 250-400 մետր ու ապահովում է 360 աստիճանի դիտում:








































