«Ակ-Բարս Աերո» ավիաընկերության` Պետերբուրգից Աստրախան թռչող ինքնաթիռի 49 ուղևորի համար արտակարգ դրությունը բարեհաջող է ավարտվել:
Ինչպես «Ռոսբալտին» հաղորդել են ավիաընկերության մամլո ծառայությունից, թռիչքի ժամանակ օդաչուի խցիկում ապակին կոտրվել է, ինչի պատճառով անձնակազմի ղեկավարը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել Վորոնեժի օդակայանում
Բուգուլմա քաղաքից անմիջապես ուղարկվել է պահեստային ինքնաթիռ, և ուղևորներն իրենց ճանապարհը շարունակել են այլ ինքնաթիռով:
Ինքնաթիռի անձնակազմից ու ուղևորներից ոչ ոք չի տուժել: Կատարվածի պատճառները ճշտվում են:
Ինչպես հաղորդել են ավիաընկերությունից, արտակարգ դեպքը պատահել է կանադական արտադրության CRJ-200LR ինքնաթիռում, որը ավիաընկերությունը ձեռք էր բերել մարզային չվերթների իրականացման համար: