«Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ լսել է ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զեկույցները բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև վերջին ամիսներին տարածաշրջանում և դրանից դուրս ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության, հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի, զարգացման միտումների և սահմանագծում անդորրը պահպանելու ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների մասին»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Համաձայն «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ՊՆ-ում մոտ մեկժամյա առանձնազրույց է ունեցել բարձրագույն գեներալիտետի հետ և քննարկել արտակարգ դրություն հայտարարելու հնարավորության հարցը»:
Սակայն նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը հերքել է արտակարգ դրություն հաստատելու մասով տարածված լուրերը՝ ասելով «Տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այդ հարցը չի քննարկվել»:











































