Ջասթին Բիբերն արդեն բավականին մեծ է, և նրան թույլատրվում է մեքենա վարել, և հենց դա էլ նա փորձում է նկարագրել իր նոր տեսահոլովակում:
18-ամյա երգիչն այսօր ներկայացրել է իր Boyfriend տեսահոլովակը: Երգը տեղ է գտել նաև Բիբերի Believe երաժշտական ալբոմում, որտեղ ակնկալվում է, որ կլինեն առավել «հասուն» երգեր:
Կանադացի աստղը MTV-ի եթերում ասել է, որ ցանկանում էր մի ինչ-որ ավելի հասուն բան անել, քանի որ իր երկրպագուները մեծանում են իր հետ:









































