Nokia ընկերության դեմ դատական հայց է ներկայացվել՝ Windows Phone-ի վերաբերյալ արած մեկնաբանության պատճառով:
PCmag.com-ը հաղորդում է, որ Ռոբերտ Չմիելինսկիի կողմից Կալիֆոռնիայի շրջանային դատարան ներկայացված հայցի համաձայն՝ Nokia ընկերությունը մեղադրվում է խարդախության մեջ, քանի որ ներդրողներին ասել է, որ Windows Phone-ը կբարելավի իր դրությունը սմարթֆոնների շուկայում:
Սակայն այդպես չէր եղել, և դա պարզ էր դարձել 2012 թ. ապրիլի 11-ին, երբ Nokia-ն հայտնել էր, որ իր առաջին եռամսյակի եկամուտն ավելի ցածր է եղել, քան ակնկալվում էր:









































