Грузия Online-ի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակի ավարտի դրությամբ Վրաստանում առկա է 23,969 մեղադրյալ ու բանտարկյալ: Այս մասին են վկայում վիճակագրական տվյալները:
Դրանց համաձայն՝ մեղադրյալների ու բանտարկյալների թվաքանակը կազմում է Վրաստանի ընդհանուր բնակչության (4,469,200 մարդ) 0.54 տոկոսը: Ընդ որում, մեղադրյալներից ու բանտարկյալներից 22,790-ը տղամարդիկ են, իսկ 1239-ը՝ կանայք, ինչը համապատասխանաբար կազմում է Վրաստանի արական բնակչության (2,241,300 մարդ) 1.07 և իգական բնակչության (2,341,900 մարդ) 0.05 տոկոսը:
Վրաստանում մեղադրյալներից ու բանտարկյալներից 315-ն օտար երկրների քաղաքացիներ են: Նրանցից 71-ը ներկայացնում են Ադրբեջանը, 60-ը՝ Ռուսաստանը, 50-ը՝ Թուրքիան, 45-ը՝ Հայաստանը, 17-ը՝ Իսրայելը և 15-ը՝ Ուկրաինան:











































