Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաջորդ ամիս Բաքվում տեղի է ունենալու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի տրանսպորտի նախարարների հանդիպումը: Այդ հանդիպման հիմնական ուշադրության կենտրոնում է գտնվելու «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգիծը:
Թուրքիայի տրանսպորտի ու ծովագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ԲԹԿ-ի վերաբերյալ բանակցությունները մոտենում են իրենց ավարտին: Պլանավորված է ԲԹԿ-ն շահագործման հանձնել 2013 թվականին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե ԲԹԿ-ն շահագործման է հանձնվելու 2013 թվականի հոկտեմբերի 29-ին, ինչը համընկնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-ամյակին:









































