Մեծ Բրիտանիայի տեղական ընտրություններում հաղթանակում է լեյբորիստական կուսակցությունը: Այս մասին ապրիլի 4-ին հայտնում է BBC News-ը:
Մայիսի 4-ի առավոտյան Էդ Միլիբենդի կուսակցությունը հավաքել է տեղական խորհուրդներում աթոռների տեղերի 39 տոկոսը, ինչը 3 տոկսոսվ ավելի է՝ 2008 թ. ընտրությունների տվյալների համեմատ:
Նախնական տվյալների համաձայն` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի պահպանողական կուսակցությունը կստանա ձայների 31 տոկոսը` նախկին 35 տոկոս ձայների փոխարեն:
Ընտրություններում քվեարկությունը ավարտվել է մայիսի 3-ին: Ինչպես գրում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը, ներկայումս հայտնի են 191 տեղական խորհուրդներից 94-ի արդյունքները:
Այդ տվյալների համաձայն` լեյբորիստները վերահսկում են 29 քաղաքապետարան, պահպանողականները` միայն 26:
Լիբերալ դեմոկրատները, որոնք անցած ընտրությունների տվյալներով 3 տեղական խորհուրդներում կազմել էին մեծամասնություն, առայժմ հաղթում են միայն 1-ում: Կանխատեսումների համաձայն` նրանց կստանան խորհուրդներում ընդհանուր աթոռների 16 տոկոսը:











































