Հայիթիի խորհրդարանը ապրիլի 4-ին հաստատել է Լորան Լամոտի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Մինչ պաշտոնն զբաղեցնելը Լամոտը զբաղեցնում էր Հայիթիի արտգործնախարարի պաշտոնը: Լամոտի թեկնածությանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր, 3-ը դեմ են քվեարկել, 2-ը ձեռնպահ են մնացել:
Հայիթիի կառավարության ղեկավարի պաշտոնին Լորանը փոխարինել է Հարրի Քոնիային, որը 2012 թ. փետրվարի վերջին հրաժարական էր ներկայացրել` այդ պաշտոնում աշխատելով 4 ամիս:
Քոնիայի հրաժարականի պատճառ էին դարձել նախարարների կաբինետի անդամների միջև տարաձայնությունները:
39-ամյա Լորան Լամոտը 2011 թ. Հայիթիի նախագահի պաշտոնը զբաղեցնող Միշել Մարտելլիի համախոհն է ու ընկերը։ Խորհրդարանը, Լամոտի թեկնածությունը հաստատելով, հույս ունի երկրում հաղթահարել քաղաքական ճգնաժամը, որի հետևանքով երկիրը չի կարողանում ոտքի կանգնել 2010 թ. երկրաշարժից հետո:











































