Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում քրեական գործ է հարուցվել «Արդարության պաշտպանների խմբի» նկատմամբ, որի մասնակիցներից մեկը, ըստ մեղադրող կողմի, հանդիսանում է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը:
Մեղադրող կողմը կարծում է, որ այդ խումբն ակտիվ մասնակցություն է ունեցել 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման կազմակերպման մեջ:
Հիշեցնենք, որ Դեմիրելը Թուրքիայի նախագահ է եղել 1993-2000 թվականներին:









































