Monday, 15 06 2026
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

Եվրոպա-Հայաստան խորհրդի հայտարարությունը մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների մասին

Այսօր հրապարակվել է Եվրոպա-Հայաստան խորհրդի հայտարարությունը մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների մասին:

«Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ) ողջ Եվրամիության և միջազգային հանրության մեծ մասի հետ համատեղ անհամբեր սպասում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը 2012 թ. մայիսի 6-ին: Մեծամասամբ Հայաստանի կառավարության, բայց նաև ընդդիմության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերակատարների պարտականությունը կլինի ապահովել, որ այս ընտրությունները նշանավորեն դեպի խոստումնալից ապագա ուղղված քայլ երկրի և նրա ժողովրդի համար:

‘Այս ընտրություններն ավելին են, քան նոր խորհրդարանական ներկայացուցիչներ ընտրելու օր: Դրանք ազգային կարևորություն ունեցող իրադարձություն են: Անկազմակերպ և ոչ ժողովրդավարական ձևով անցկացված ընտրությունները կթուլացնեն ողջ երկիրը, այն դեպքում երբ լավ կազմակերպված և ազատ ու արդար բնույթ ունեցող ընտրությունները կամրապնդեն ողջ երկիրը և աճի ու զարգացման հնարավորություններ կընձեռնեն:

Եվրոպան կանգնած է Հայաստանի կողքին և ողջունում է վերջին տարիների ընթացքում կատարած նշանակալի առաջընթացը: Հայաստանը մեծապես հաղթահարել է 2008 թ. մարտի ճգնաժամը: Հետևելով Եվրոպայի առաջարկություններին` համաներում է իրականացվել, արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսություն է նախաձեռնվել, ընտրական օրենսգիրքն է բարեփոխվել, հավաքների ազատությունն է բարելավվել (ներառյալ` մուտքը Օպերայի հրապարակ), ԵՄ-ի հետ մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսություն է սկսվել և ոստիկանության և դատավորների վարքագծի վերաբերյալ մի շարք օրենքներ և ընթացակարգեր են բարելավվել: Բացի այդ, շատ արագ են ընթանում Հայաստանի բանակցություններն ԵՄ-ի հետ նոր Ասոցացման համաձայնագրի շուրջ: Ներկայումս պատրաստման փուլում է Արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ և, ինչն առավել էական է, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններն են արդեն սկսվել: Սա ընձեռնում է Հայաստանին նոր հեռանկարներ և դեպի իր տեղը եվրոպական ընտանիքում վերադառնալու հնարավորություն: Քաղաքականապես, ավելի ու ավելի շատ կուսակցություններ են դաշնակցում իրենց եվրոպացի գործընկերների հետ: Ինչպես և դիտորդների մեծ մասը, ՀԵԽ-ը չէր ակնկալում, որ այս բոլոր դրական քայլերը իսկապես կիրականացվեն, և չնայած որ դեռ ակնկալիքներ կան հայկական կողմից` մենք ողջունում ենք այն փաստը, որ արդեն այսքան աշխատանք է կատարվել:

Հայաստանը դեռևս լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած և, հետևաբար ուժեղ և փորձառու նոր խորհրդարանականների կարիք ունի: Չնայած հարևան Ադրբեջանի սպառնալից և սադրիչ հայտարարություններին` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է և պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Թուրքիայի հետ մերձեցման գործընթաց սկսելը խիզախ և դրական քայլ էր, և մինչդեռ գնդակը դեռ գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, մենք կարծում ենք, որ գործընթացը պետք է վերականգնվի: Տնտեսապես միջազգային ճգնաժամը հարվածել է Հայաստանին, բայց ներկայումս այն փորձում է վերականգնել իր ուժերը: Արտագաղթը, կոռուպցիան և գնաճը անցյալի ակնհայտ սխալներն էին: Այս մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ են փորձառու և Հայաստանի համար հստակ ծրագրային տեսլական ունեցող քաղաքական գործիչներ:

Ձեր քվեն կարող է վճռորոշ լինել Հայաստանի ապագայի համար: Ուստի մենք կոչ ենք անում ընտրողներին լինել ակտիվ, կուսակցությունների ծրագրերի և նրանց քաղաքական գործիչների հմտությունների մասին տեղեկատվություն ձեռք բերել և, ամենից գլխավորը, քվեարկել: Նրանք, ովքեր չեն քվեարկում, չպետք է ավելի ուշ քաղաքականությունից բողոքեն: Նրանք, ովքեր քվեարկում են, կերտում են Հայաստանի ապագան և օգնում են կանխել խարդախության փորձերը: Որոշ հայերի առաջարկվել է սնունդ, նոր ճանապարհներ, վերանորոգված մանկապարտեզ կամ պարզապես գումար իրենց ձայնի դիմաց: Տվե՛ք ձեր ձայնը միայն լավ քաղաքականության դիմաց: Այս ընտրությունները միայն ձեր ընտանիքին կամ համայնքին չեն վերաբերում. ԲՈԼՈՐ ընտանիքները և համայնքները սննդի, ճանապարհների, մանկապարտեզների, աշխատատեղերի, անվտանգության և հեռանկարների կարիք ունեն: Միայն լավ քաղաքականությունն է ի վիճակի տալու այս ամենը, և դրա համար Հայաստանը ձեր ձայնի կարիքը ունի:

Մայիսի 6-ին հայ ժողովուրդը կկանգնի ընտրության առջև: Մենք` ՀԵԽ-ը և Եվրոպան առհասարակ, կհետևենք Հայաստանին և կձգտենք տոնել ժողովրդավարության այս օրը ձեզ հետ»:

Եվրոպա-Հայաստան Խորհրդի անդամներն են.

Դոկտոր Քորնել Ալմաշի (Հունգարիա)` նախկին պատգամավոր, Էլմար Բրոք (Գերմանիա)` Եվրախորհրդարանի պատգամավոր, Պրոֆեսոր Մասսիմո Կաչիարի (Իտալիա)` փիլիսոփայության պրոֆեսոր Միլանի Վիտա Սալուտե Սան Ռաֆաելե համալսարանում, Պրոֆեսոր Բեռնար Կուլի (Բելգիա)` Լյովենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր, Ագուստին Դիազ դե Մերա Գարսիա Կոնսուեգրա (Իսպանիա)` Եվրախորհրդարանի պատգամավոր, Դոկտոր Ալեքսանդրա Դոբոլյի (Հունգարիա)` Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, Ֆրանկ Էնգել (Լյուքսեմբուրգ)` Եվրախորհրդարանի պատգամավոր, Դոկտոր Տեսսա Հոֆման (Գերմանիա)` Բեռլինի ազատ համալսարանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտ, Մարի Աննա Իսլեռ Բեգին (Ֆրանսիա)` Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, Դոկտոր Յոանիս Կասուլիդես (Կիպրոս)` Եվրախորհրդարանի պատգամավոր, Դոկտոր Անդրեյ Կովատչյով (Բուլղարիա)` Եվրախորհրդարանի պատգամավոր, Պավել Ռոբերտ Կովալ (Լեհաստան)` Եվրախորհրդարանի պատգամավոր, Ռիկարդո Միլիորի (Իտալիա)` պատգամավոր, Պրոֆեսոր Ժոել լը Մողսեյեք (Ֆրանսիա)` Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր, Շտեֆան Փաունդ (Միացյալ Թագավորություն)` պատգամավոր, Միշել Ռիվազի (Ֆրանսիա)` Եվրախորհրդարանի պատգամավոր, Ֆրանսուա Ռոշբլուան (Ֆրանսիա)` պատգամավոր, Ֆրանսուա Ռուլանց դու Վիվյե (Բելգիա)` սենատոր, Ռենե Ռուքե (Ֆրանսիա)` պատգամավոր, Չարլզ Թաննոք (Միացյալ Թագավորություն)` Եվրախորհրդարանի պատգամավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում