Նախկին վարորդը մեղադրել է Ջենիֆեր Լոպեսին և նրա մենեջեր Բենի Մեդինային՝ աշխատանքային պայմանագիրը խախտելու համար:
Ինչպես գրում է Life News-ը, Հակոբ Մանուկյանը Լոպեսի և նրա ամուսնու՝ Մարկ Էնթոնիի մոտ սկսել է աշխատել 2005 թվականին, իսկ 2011 թվականին նշանակվել է երգչուհու անձնական վարորդ և անվտանգության պետ:
Տղամարդուն առաջարկվել է տարեկան 200 հազար դոլար աշխատավարձ: Ոգևորված Հակոբը նույնիսկ վաճառել է սեփական տրանսպորտայի ընկերությունը:
Միայն թե Մանուկյանի հարաբերությունները Լոպեսի մենեջեր Բենի Մեդիանայի հետ լավ չեն դասավորվել: Պատճառն այն էր, որ Մանուկյանը մենեջերին է ներկայացրել Ուկրաինայում երգչուհու համերգի համար իր կողմից մասնավոր ինքնաթիռի վարձակալության վիթխարի ծախսերը: Այդ պահից մենեջերը սկսել է երգչուհուն Մանուկյանի դեմ տրամադրել: Արդյունքում, նրա աշխտավարձը կրճատել են՝ հասցնելով նվազագույնի, ինչը ստիպել է նրան հրաժարվել աշխատանքից:
Հակոբ Մանուկյանը նյութական և բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում: Թե որքան է կազմում նրա պահանջած գումարը՝ չի հաղորդվում:
Գործի առնչությամբ երգչուհին մեկնաբանություն չի արել:









































