Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` երեկ` երեկոյան, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում բավական ուշագրավ միջոցառում է տեղի ունեցել. ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀ բոլոր 41 ընտրատարածքների ատասխանատուների հետ ու նրանց 6-ական մլն դրամ տվել:
«Ասում են՝ սրանք առաջիկայում բաժանվելիք ընտրակաշառքի գումարներն են: ՀՀԿ-ում հրահանգվել է, որ ամեն քվեի դիմաց պետք է 10 հազար դրամ տրվի, իսկ ընտրակաշառք բաժանողներն այդ օրը ստանալու են 5 հազար դրամ «միջնորդավճար»:
Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում տեսակետ է հնչել, որ քաղաքացիների միայն 50 տոկոսն է ընտրակաշառքով ընտրում, ուստի իրենք կարող են գումարի միայն 50 տոկոսը բաժանել (որոնք չեն խաբի), իսկ մնացածը բաշխել հավատարիմ թիմակիցներին: Նշվում է, որ հետագայում որոշվել է գումարները բաժանել ամբողջությամբ»:
Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, սակայն, հերքել է այս լուրերը՝ ասելով, թե ՀՀԿ-ն փող չի բաժանելու, փողով ձայն չի առնելու, այլ անցկացնելու է ազատ ու արդար ընտրություններ:
Մինչդեռ «ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ միայն մայիսի 3-6-ը Հանրապետական կուսակցությունը մտադիր է ընտրությունների վրա ծախսել շուրջ 30 մլն դոլար:









































