Ջենիֆեր Լոպեսն ու Էնրիկե Իգլեսիասն այս ամառ պատրաստվում են միասին մեկնել համերգային շրջագայության:
Access Hollywood-ը հաղորդում է, որ Ջենիֆերն ասել է, որ շրջագայության մասին նրանք որոշում են կայացրել դեռևս ամսիներ առաջ: Երգիչներից յուրաքանչյուրը պատրաստվում էր առանձին մեկնել շրջագայության և այդ պատճառով որոշել են միասին մեկնել շրջագայության:
Երգչուհին ավելացրել է, որ գաղափարը բոլորին է դուր եկել: Էնրիկեն ասել է, որ համերգները լինելու են խենթ և ինքը կարծում է, որ բոլորը հիանալի ժամանակ կանցկացնեն:
Առաջին համերգը տեղի է ունենալու հուլիսի 14-ին Մոնրեալում: Տոմսերը վաճառքում կլինեն մայիսի 4-ից:











































