Iron Maiden բրիտանական աշխարհահռչակ ռոք խմբի վոկալիստ Բրյուս Դիքինսոնը հայտարարել է Հարավային Ուելսում ավիացիոն կենտրոն բացելու մասին: Այս մասին տեղեկացրել է reuters գոծակալությունը:
Երգիչը հայտնել է, որ իր կողմից ստեղծված Cardiff Aviation ընկերությունը տարբեր ծառայություններ է մատուցելու ավիացիոն ընկերություններին, մասնավորապես` ամառային անձնակազմի ուսուցում և ինքնաթիռների սպասարկում:
Դիքինսոնը հայտարարել է, որ իրենք նախատեսում են 18 ամիսների ընթացքում ստեղծել մոտ 1000 աշխատատեղ:
Հաղորդվել է նաև, որ տեղի իշխանությունները սատարել են այս նախաձեռնությունը:
Բյուս Դիքինսոնը երիտասարդ տարիներից երազել է դառնալ օդաչու, սակայն, ինչպես նա խոստովանել է, չի ընտրել այդ ուղղությունը՝ որպես հիմնական մասնագիտություն, քանի որ լավ չի տիրապետել մաթեմատիկային և ֆիզիկային: Այդ պատճառով օդաչուի լիցենզիա նա ստացել է միայն 30 տարեկանից հետո:










































